
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
ԱՄՆ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ ֆինանսական ճգնաժամին նվիրված առաջին համաշխարհային համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Համաժողովին կմասնակցեն զարգացած և զարգացող երկրների ղեկավարները:
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը համաժողովին է հրավիրել աշխարհի զարգացող և զարգացած 20 պետությունների ղեկավարներին:
Հիշեցնենք, որ ֆինանսական ճգնաժամը քննարկելու և ճգնաժամից ելքեր փնտրելու համար համաշխարհային համաժողով հրավիրելու գաղափարը պատկանում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: