
ՎԻԵՆՆԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ ԿԳՆԻ ՊՐԱԳԱՅԻ ԲՈՐՍԱՅԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ
Վիեննայի ֆոնդային բորսան (VSE) ձեռք կբերի Պրագայի ֆոնդային բորսայի (PSE) բաժնետոմսերի մեծ փաթեթ: Սակայն դեռևս հայտնի չէ թե ինչ քանակի բաժնետոմսերի և ինչ գումարի մասին է խոսքը:
Պրագայի ֆոնդային բորսայի 25% բաժնետոմսերի սեփականատեր Patria Finance ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ վերոնշյալ գործարքը դրական ազդեցություն կունենա չեխական ֆոնդային շուկայի վրա:
Հիշեցնենք, որ Վիեննայի ֆոնդային բորսային են պատկանում հունգարական Բուդապեշտի և սլովենական Լյուբլյանայի բորսաների բաժնետոմսերի մեծամասնությունը: Պրագայի ֆոնդային բորսան հանդիսանում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ բորսաներից մեկը: 2007թ.-ի արդյունքներով բորսայում իրականացված գործարքների ծավալը կազմել է 40.5 միլիարդ եվրո: