
ԱՄՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԱՆԿՈՒՄ Է
ԱՄՆ բորսայական ինդեքսները չորեքշաբթի օրը կայացած առևտրային շրջանների արդյուներում զգալիորեն նվազեցին:
Standard & Poor”s 500 ինդեքսը նվազեց 6.1%-ով և հասավ 896.78 կետի: Սա 2003թ.-ի ապրիլի 23-ից հետո ինդեքսի գրանցած ամենափոքր արդյունքն է: Dow Jones ինդեքսը նվազեց 5.69%-ով և կազմեց 8519.21, իսկ Nasdaq ինդեքսը նվազեց 4.77%-ով և կազմեց 1615.75 կետ:
Նավթի գների հետթական նվազումը նույնպես իր բացասական ազդեցությունը ունեցավ շուկաների վրա: Exxon Mobile Corp. ընկերության արժեթղթերը նվազեցին միանգամից 9.7%-ով, իսկ ConocoPhillips ընկերությանը 9.1%-ով: