
ՖՈՆԴԱՅԻՆ ԵՎՐՈՊԱՆ ՆՎԱԶԵՑ 4-5%-ՈՎ
Եվրոպական ֆոնդային ինդեքսները երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներում նվազել են 4-5%-ով: Նման անկումը հիմնականում հետևանք է բանկերի և հանքարդյունաբերող ոլորտի ընկերությունների արժեթղթերի անկման:
Royal bank of scotland և barclay”s բանկերի արժեթղթերը համապատասխանաբար նվազեցին 14 և 7.4%-ով: Աշխարհի ամենախոշոր հանքարդյունաբերող ընկերության ` BHP Billiton ltd-յի արժեթղթերը նվազեցին 9%-ով այն բանից հետո, երբ ընկերությունից հայտարարեցին, որ վստահ չեն չինաստանի տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանման մեջ: