
ՆԱՎԹԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԼԻՆԻ 2009Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻՆ
Morgan Stanley ընկերության խորհրդատու Սադադ ալ Հուսսեինին հայտնել է, որ աշխարհում նավթի պահանջարկի անկումը դեռևս կշարունակվի մինչև 2009թ-ի կեսը:
Խորհրդատուի կարծիքով նավթի համաշխարհային պահանջարկը, որը այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է օրեկան 85.7 միլիոն բարել չորրորդ եռամսյակում կկազմի 85.14 միլիոն բարել, հաջորդ տարվա առաջին եռամսյակում այդ թիվը կիջնի 84.7 միլիոն բարելի և վերջապես իր նվազագույն կետին կհասնի հաջորդ տարվա երկրորդ եռամսյակին և կկազմի 83.5 միլիոն բարել օրեկան: