
ROYAL DUTCH SHELL ԿՈՆՑԵՌՆԻ ՇԱՀՈՒՅԹԸ ԱՃԵԼ Է 22%-ՈՎ
2008թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում բրիտանահոլանդական Royal Dutch Shell նավթային կոնցեռնի շահույթը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 22%-ով և կազմել է 8.45 միլիարդ դոլար:
Կոնցեռնից նաև հայտնել են, որ 2009թ.-ի հուլիս ամսից կոնցեռնը կգլխավորի Պիտեր Վոսերը, որը այժմ զբաղեցնում է կոնցեռնի ֆինանսական տնօրենի պաշտոնը:
Նշենք նաև, որ կոնցեռնի հաշվետվության հրապարակումից հետո նրա արժեթղթերի գինը միանգամից աճեց 11%-ով: