
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ ՉՆԱՅԱԾ ՀՆԱ-Ի ՆՎԱԶՄԱՆԸ
Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներում ամերիկյան բոսայական ինդեքսները գրանցել են աճ: Dow Jones ինդեքսը աճել է 2.4%-ով և կազմել է 9182 կետ, Nasdaq ինդեքսը աճել է 2.52%-ով և կազմել է 1695.87 կետ և S & P 500 ինդեքսը աճել է 2.56%-ով և կազմել է 959.90 կետ:
Արժեթղթերի գների և հետևաբար բորսայական ինդեքսների աճը գրանցվել է չնայած այն բանին, որ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ԱՄՆ ՀՆԱ-ը նվազել է 0.3%-ով: