
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԸ ԿԱԶԳԱՅՆԱՑՆԵՆ BPN ԲԱՆԿԸ
Պորտուգալիայի իշխանությունները որոշում են կայացրել Banco Portugues de Negocios (BPN) բանկը ազգայնացնելու մասին: 2008թ.-ին բանկը արդեն 700 միլիոն եվրոյի վնասներ է կրել:
Պորտուգալիայի ֆինանսների նախարար Ֆերնանդո Տեշեյրա դոս Սանթոսի խոսքերով բանկի ազգայնացման հարցը մոտակա ժամանակներս քննարկման կդրվի երկրի խորհրդարանում:
Ազգայնացումից հետո BPN բանկը կկառավարվի Caixa Geral de Depositos Պորտուգալիայի խոշորագույն պետական բանկի կողմից, որը ստեղծվել էր 1993թ.-ին որպես ներդրումային բանկ, բայց հետո առավելապես սկսել է զբաղվել փոքր բիզնեսի սպասարկմամբ:
Ֆինանսների նախարարը նաև նշել է, որ կառավարության կողմից պատրաստվում է գործողությունների նախագիծ, որի շրջանակներիում Պորտուգալիայի Կենտրոնական բանկի կողմից երկրի բանկերի կտրամադրվի 4 միլիարդ եվրո: