
COMMERZBANK-Ը ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԲԱՆԿՆ Է, ՈՐԸ ԿՕԳՏՎԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Գերմանական Commerzbank-ից հայտնել են, որ բանկը կօգտվի Գերմանիայի կառավարության կողմից երկրի ֆինանսական կառույցներին օգնություն տրամադրելու ծրագրից: Պետական ներդրումների չափը գնահատվում է 8.2 միլիարդ եվրո, իսկ պետության կողմից երաշխավորված գումարների ծավալը հասնում է 15 միլիարդ եվրոյի:
Ինչպես հայտնում է AFP գործակալությունը պետության օգնությանը դիմելու բանկի քայլը պայմանավորված է բանկի կողմից կրած վնասներով, որոնք 2008թ.-ի երրորդ եռամսյակում կազմել են 285 միլիոն եվրո և բանկի կողմից 9.8 միլիարդ եվրոյով գերմանական Dresdner Bank բանկի գնմամբ
Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերին Գերմանիայի կառավարությունը ընդունեց հակաճգնաժամային պլան, ըստ որի պետությունը կողմից երկրի ֆինանսական համակարգի կայությունը ապահովելու համար կհատկացվի մոտ 480 միլիարդ դոլար: