
ՕԲԱՄԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՊԱՍՏԵՑ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԱՃԻՆ
ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը ամերիկյան ֆոնդային ինդեքսները արձանագրել են զգալի աճ:
Նյու-Յորքի Dow Jones ինդեքսը աճել է 3.25%-ով և կազմել է 9633.97 կետ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի Nasdaq ինդեքսը աճել է 3.05%-ով և կազմել է 1799.02 կետ և Չիկագոյի S&P 500 ինդեքսը աճել է 4%-ով և կազմել է 1004.97 կետ:
Վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ ամիսներ շարունակ տևած ընտրապայքարը ավելնորդ ապակայունացնող ներգործություն էր ունենում երկրի տնտեսական իրավիճակի վրա և այժմ, ընտրությունների ավարտից հետո, անորոշություն մթնոլորտը կվերանա, ինչն էլ դրական ազդեցություն կունենա շուկայի վրա: