
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԿՈՒ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏԵՆ 12 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿՑԻ
Ինչպես հայտնում է Բլումբերգը ամերիկյան երկու խոշորագույն Citigroup և Goldman Sachs բանկերը հայտարարել են իրենց 12 հազար աշխատակիցների ազատման մասին: Մասնավորապես Goldman Sachs բանկը աշխատանքից կազատի 3200 աշխատակցի , իսկ Citigroup-ը` 9100: Բանկերից նշում են, որ կրճատումները միանգամից չեն կատարվի և գործընթացը կտևի մեկ տարի:
Սույն կրճատումները բանկերի կողմից ծախսերը պակասեցնելու նախագծի մի մաս են կազմում: Ֆինանսական ճգնաժամը դեռևս չի ավարտվել և բանկերը կանխատեսում են վնասների ծավալների աճ: Վերջին մեկ տարվա ընթացքում Goldman Sachs բանկի արժեթղթերի գինը նվազել է 61.92%-ով, իսկ բանկի կապիտալիզացիան հասել է 34.57 միլիարդ դոլարի: Citigroup-ի արժեթղթերը իրենց հերթին նվազել են 66.53%-ով և բանկի կապիտալիզացիան նվազել է մինչև 68.83 միլիարդ դոլար:
Պետք է նշել նաև, որ սույն տարվա ապրիլ ամսին երկու բանկերը արդեն կրճումներ կատարել են Citigroup-ը` 12.9 հազար աշխատակցի, իսկ Goldman Sachs-ը`1.5 հազար: