
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏԻ 10000 ԱՇԽԱՏԱԿՑԻ
Ինչպես հայտնում է The Independent պարբերականը Մեծ Բրիտանիայի բջջային խոշորագույն օպերատոր BT ընկերությունը ծախսերը նվազեցնելու համար աշխատանքից կազատի 10 հազար աշխատակցի: Վերոնշյալ թվից արդեն 4000 աշխատակիցը ազատվել են աշխատանքից, իսկ մնացած 6000-ը կազատվեն մինչև 2009թ.-ի մարտ ամիսը: Ընկերությունը հույս ունի այսպես տարեկան մոտ 150 միլիոն դոլար խնայել:
Ընկերությունում նշում են, որ աշխատանքից հիմնականում կազատվեն խորհրդատուները և պայմանագրային աշխատակիցները: Այս ամենից բացի ընկերությունը պատրաստվում է ավելացնել կենսաթոշակի համար աշխատակիցներից գանձվող գումարները և կենսաթոշակային տարիքը 60 տարեկանից ավելացնել 65-ի: Ընկերությունը որոշեց դիմել վերոնշյալ քայլերին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ 2008թ.-ին օպերատորի շահույթը արդեն կրճատվել է 11%-ով:
Հիշեցնենք, որ BT ընկերությունը մատուցում է բջջային կապի, ինտերնետի և կաբելային հեռուստատեսության ծառայություններ: Ընկերությունը գործում է ածխարհի 170 երկրներում և ունի մոտ 160 հազար աշխատակից, որոնցից 90 հազարը աշխատում են Մեծ Բրիտանիայում: Ընկերության ինտերնետ-բաժանորդների թիվը հազնում է 4.6 միլիոն մարդու: