
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՆԿՈՒՄԸ
Ամերիկյան բորսաները նոյեմբերի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյուներում կրկին գրանցեցին բացասական արդյունքներ: Dow Jones ինդեքսը նվազեց 4.73%-ով և կազմեց 8282.66 կետ, բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազեց 5.17%-ով և կազմեց 1499.21 կետ և լայն սպառման ապրանքների S&P 500 ինդեքսը նվազեց 5.19%-ով և կազմեց 852.30 կետ:
Նշենք, որ ամերիկյան բորսաները արդեն 3-րդ օրն է ինչ անկում են գրանցում: Վերլուծաբանները երեկվա անկում բացատրում են ԱՄՆ ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնի այն հայտարարության հետ, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է վերանայել ֆինանսական ճգնաժամից դուրս գալուն ուղղված ծրագրի որոծ դրույթներ, որոնք վերաբերվում են հիպոթեկային ընկերություններին: