
ՇՎԵԴԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅՆԱՑՐԵՑ 200-ԱՄՅԱ ԲԱՆԿԸ
France Presse գործակալությունը հայտնում է, որ Շվեդիայի Պետական Պարտքի Սպասարկան Վարչությունը (SNDO) իր վերահսկողության տակ է վերցրել Carnegie ներդրումային բանկը, որի հիմնադրվել է դեռևս 1803 թվականին: Ավելի վաղ Շվեդիայի Ֆինանսական Վերահսկողության Ծառայությունը բանկից ետ էր վերցրել գործունեության լիցենզիան:
Carnegie բանկի բաժնետոմսերը նույնպես գտնվում են SNDO-յի վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ շվեդական կառավարությունը նախկինում արդեն 600 միլիոն եվրոյի վարկ տրամադրել էր Carnegie բանկին, այս գումարները ուղղվել էին բանկի շրջանառու միջոցների ծավալները վերականգնելուն: