
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՆՎԱԶՈՒՄ
Ինչպես հայտնում է Բլուբերգը ԱՄՆում արտադրված ապրանքների գները անցած հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցել են 1947թ.-ից արձանագրված ամենամեծ գնանկումը: Ինչպես հայտնում են ԱՄՆ աշխատանքի նախարարությունից գների նվազումը կազմել է 2.8%:
Նման նվազման պատճառը իհարկե հոկտեմբեր ամսվա ընթացքում երկու անգամ էժանացած նավթն է: Գների իջեցմանը նաև նպաստել է ԱՄՆ ներսում և ամբողջ աշխարհում պահանջարկի նվազումը: Հետաքրքիր է, որ վառելիքի և սնունդի չուցանիշները չհաշված մնացած ապրանքների գները աճել են 0.4%-ով: Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին գների նվազումը կազմել էր 0.4%: Տարեկան կտրվածքով գները աճել են 5.7%-ով: