
ROLLS-ROYCE-Ը ԿԿՐՃԱՏԻ 2000 ԱՇԽԱՏԱԿՑԻ
Ինչպես հայտնում է BBC-ն Rolls-Royce հանրահայտ մեքենաշինական կոնցեռնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով իրենք պատրաստվում են աշխատենքից ազատել 1500-ից 2000 աշխատակիցների:
Վերոնշյալ կրճատումները հիմնականում վերաբերվում են ընկերության այն գործարաններին որտեղ հավաքվում են ավիաշարժիչներ: Մասնավորապես Դերբիում գտնվող գործարանից արդեն աշխատանքից ազատվել են 140 աշխատակիցներ:
Ըստ Բլումբերգի մեքենաշինական կոնցեռնը ընդհանուր առմամբ աշխատանքից կհեռացնի աշխատակիցների 5%-ին: Նշենք, որ այժմ ընկերության աշխատակիցների թիվը հասնում է 39 հազարի: Նրանցից 60%-ը աշխատում է ընկերության բրիտանական գործարաններում: Հիշեցնենք, որ Rolls-Royce-ը այս տարվա սկզբին արդեն հայտարարել էր շուրջ 2300 աշխատակիցների կրճատման մասին, պատճառաբանելով, որ հումքի աննախադեպ թանկացման պատճառով ստիպված է կրճատել ծախսերը: