MITSUBISHI MOTORS-Ը ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏԻ 1000 ԱՇԽԱՏԱԿՑԻ
Ճապոնական առաջատար ավտոարտադրող ընկերություններից մեկը` Mitsubishi Motors ընկերությունը, պատրաստվում է Ճապոնիայում գտնվող իր գործարաններից աշխատանքից ազատել 1000 աշխատակցի:
Ծախքերի կրճատման սույն միջոցը իհարկե համաշխարհային ճգնաժամի հետևանք է, որի պատճառով ԱՄՆ-ում և Եվրոպայում կրճատվել է ավտոմեքենաների պահանջարկը: Ընկերության կողմից նախատեսված կրճատումները կընդգրկեն ընկերության Ճապոնիայում գնտվող բոլոր 5 գործարանները, իսկ կրճատուվողների մեծ մասը կլինեն ընկերության բարձր անցանելիություն ունեցող մեքենաների մոդելներ արտադրող գործարանում:
Կրճատումներից բացի Mitsubishi Motors-ում մտադիր են դեկտեմբեր ամսին 4 օրով կանգնեցնել արտադրությունը, իսկ այնուհետև դանդաղեցնել հոսքգծերի արագությունը:
Ճապոնական Jiji Press պարբերականի տվյալներով Mitsubishi Motors-ը մինչև 2009թ.-ի մարտ ամիսը 120 հազարով կկրճատի ավտոմեքենաների արտադրության ծավալները: