ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ԱՆԳԱՄ
Ամերիկայի ավտոմոբիլային ընկերակցության տվյալներով ԱՄՆ-ում բենզինի միջին գինը մեկ գալոնի դիմաց (3.78 լիտր) նվազել է մինչև 1.929 դոլար: Այս տարվա հուլիս ամսվա հետ համեմատած, երբ բենզինի գինը կազմում էր 4.11 դոլար մեկ գալոնի դիմաց, դրանք նվազել են ավելի քան 2 անգամ:
Ինչպես հայտնում է Reuters-ը ԱՄՆ-ում ամենաէժան բենզինը կարելի է ձեռք բերել Սենթ-Լուիսում` 1.61 դոլար մեկ գալոնի դիմաց, իսկ ամենաթանկ բենզինը Ալյասկայում և Հոնոլուլուում է, այնտեղ բենզինը արժի համապատասխանաբար 2.99 և 2.81 դոլար մեկ գալոնի դիմաց: