ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Աշխարհի բորսաներում նոյեմբերի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքներում հերթական անգամ գրանցվել է նավթի գների անկում: Նյու-Յորքի բերսյաում Light, Sweet տեսակի նավթի գինը նվազել է 3.79 դոլարով կամ 6.84%-ով և կազմել է 50.77 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.58 դոլարով կամ 6.63%-ով և կազմել է 50.35 դոլար մեկ բարելի դիմաց:
Վերլուծաբանները նշում են, որ սույն նվազումը պայմանավորված է ԱՄՆ և Եվրոմիության երկրներում տնտեսական անկման հետ, ինչը իր հերթին կբեր նավթի պահանջարկի նվազմանը: