Աշխարհ

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 423.00-1.00
OIL:  BRENT - 72.49-0.62 WTI - 68.61+0.67
COMEX:  GOLD - 2648.80-0.94 SILVER - 30.63-1.51
COMEX:  PLATINUM - 944.30-0.79
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 150.57+0.55 EUR/GBP - 1.0522-0.50
FOREX:  EUR/USD - 1.0522-0.50 GBP/USD - 1.2688-0.38
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38513.02+0.80 TOPIX - 2714.72+1.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19550.29+0.65 SSEC - 3363.98+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
02/12/2024  CBA:  USD - 397.88+3.24 GBP - 505.55+4.71
02/12/2024  CBA:  EURO - 418.65+1.83
02/12/2024  CBA:  GOLD - 33912.60+392.89 SILVER - 392.72+11.26
Գիտնականները լուսնի վրա քարանձավ են հայտնաբերել
17/07/2024 13:01
Կիսվել

Գիտնականները լուսնի վրա քարանձավ են հայտնաբերել

Իտալացի գիտնականներն առաջին անգամ Լուսնի վրա քարանձավ են հայտնաբերել՝ լուսնային «Հանգստության ծովի» տարածքում ռադարային պատկերներն ուսումնասիրելիս: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գիտնականներ Լորենցո Բրուզոնեն և Լեոնարդ Կարերը ենթադրում են, որ քարանձավը առաջացել է միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր տարիներ առաջ, երբ տաք լավան շարժվել է Լուսնի վրա և հավանբար նման թունել ստեղծել քարերի մեջ:

Քարանձավի խորությունը առնվազն 100 մետր է։ Մուտքը գտնվում է լուսնային մակերեսի վրա, իսկ դրա տակ կան ուղղահայաց պատեր և թեքության տակ գտնվող ներքին տարածություն:

Գիտնականների կարծիքով՝ հայտնաբերված քարանձավը տեսականորեն կարող է իդեալական վայր լինել բնակելի բազա կառուցելու համար։

«Ի վերջո, կյանքը Երկրի վրա սկսվել է հենց քարանձավներում, այնպես որ մարդիկ կարող են բնակվել դրանցում նաև Լուսնի վրա», – կարծում է Լեոնարդ Կարերը:

Հետազոտողները կարծում են, որ Լուսնի «դեռ չուսումնասիրված ստորգետնյա աշխարհում» կարող են թաքնվել հարյուրավոր այդպիսի քարանձավներ:

Ենթադրությունները, որ Լուսնի վրա քարանձավներ կան, հետազոտողների մոտ առաջացել են մոտ 50 տարի առաջ։ Միայն 2010 թվականին ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը լուսնային ուղեծիր ուղարկեց Lunar Reconnaissance Orbiter սարքը, որը կարողացավ ուսումնասիրել այն վայրերը, որտեղ, ենթադրաբար, կարող էին գտնվել քարանձավների մուտքերը։ Լուսնագնացից ստացված պատկերների վերլուծության արդյունքում էլ արվել է այդ բացահայտումը։ Այժմ գիտնականները ծրագրում են ռադարների, տեսախցիկների և նույնիսկ ռոբոտների օգնությամբ ուսումնասիրել հայտնաբերված քարանձավը:

02/12/2024
դրամ
Դոլար (USD)
397.88
+3.24
Եվրո (EUR)
418.65
+1.83
Ռուբլի (RUR)
3.74
+0.08
Լարի (GEL)
138.39
-2.68
33912.60
+392.89
Արծաթ
392.72
+11.26