ԱՍԻԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԱՃՈՒՄ ԵՆ
Ասիական ֆենդային ինդեքսները այսօր հիմնականում աճում են: Երևանի ժամանակով ժամը 9.30-ի դրությամբ հարավկորեական KOSPI-ն արդեն աճել է 1.55%-ով և կազմում է 1080 կետ: Հոնկոնգի Hang Seng ինդեքսը աճել է 2.21%-ով և կազմում է 13851.5 կետ, ճապոնական Nikkei-ը աճել է 1.28%-ով և կազմում է 8480.78 կետ: Հնդկական բորսաները ըստ վերջին տվյալների կբցվեն Երևանի ժամանակով ժամը 10:00-ին, երեկ և առաջին օրը դրանք փակ էին Մումբայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառով:
Ինդեքսների դրական աճին ամենամեծ խթան հանդիսացավ այն, որ Չինաստանը տնտնեսական աճի տեմպերը արագացնելու համար իջեցրել է մի քանի հիմնական տոկոսադրույքներ: