ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ը ԱՃԵԼ Է 7.6%-ՈՎ
Բլումբերգը հայտնում է, որ վերջին եռամսյակի ընթացքում Հնդկաստանի Համախառն ներքին արդյունքը աճել է 7.6%-ով: Աճի սույն տեմպերը գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները, որոնք հակված էին այն բանին, որ աճը կկազմի միայն 7.2%:
Հնդկաստանի ֆինանսների նախարար Փալանիապպան Չիդամբարամը հայտնել է, որ 2009թ.-ին, չնայած այն բանին, որ համաշխարհային տնտեսությունը ճգնաժամի մեջ է, իրենք կանխատեսում են Հնդկաստանի ՀՆԱ-ի 9%-ոց աճ: Նա ասել է, որ սույն աճը պայմանավորված է ներքին շուկայում սպառման և ներդրումների ծավալների աճով: