ՕՊԵԿ-Ի ՊԱՏՃԱՌՈՎ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՆՎԱԶԵՑԻՆ 5 ԴՈԼԱՐՈՎ
Նյու-Յորքի և Լոնդոնի բորսաներում դեկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքներում նավթի գնելրը արձանագրել են զգալի նվազում:
Նյու-Յորքի բորսայում Light, Sweet տեսակի նավթի գինը նվազել է 5.15 դոլարով կամ 9.42%-ով և կազմել է 49.30 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի գինը նվազել է 5.52 դոլարով կամ 10.38%-ով և կազմել է 47.97 դոլար մեկ բարելի դիմաց:
Վերլուծաբանները սույն անկման հիմնական պատճառ են համարում այն, որ ՕՊԵԿ-ը հետաձգեց նավթի արտահանման ծավալների կրճատման մասին որոշման ընդունումը մինչև դեկտեմբերի 17-ը: