ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱՎ
France Presse-ը հաղորդում է, որ երեկ ամերիկյան բորսաներում գրանցվել է զգալի անկում: Dow Jones ինդեքսը նվազել է 7.7%-ով և կազմել է 8149.09 կետ, Nasdaq ինդեքսը նվազել է 8.95%-ով և կազմել է 1399.07 կետ և Չիկագոյի S&P 500 ինդեքսը նվազել է 8.93%-ով և կազմել է 816.19 կետ:
Մասնագետների կարծիքով սույն անկման պատճառը ԱՄՆ տնտեսակն վերլուծությունների ազգային գործակալության տարածած այն հաղորդագրությունն է, որ ԱՄՆ տնտեսության կրճատումը սկսվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբեր ամսին: