TOYOTA-Ն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ 3 ԳՈՐԾԱՐԱՆ
Բլումբերգը հայտնում է, որ ավտոմեբիլաշինության համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` Toyota Motor Corp. ընկերությունը պատրաստվում է 10%-ով կրճատել իր 8.7 հազար մենեջերների ամանորյա պարգևատրումները և դեկտեմբերի վերջին փակել Ճապոնիայում գործող 3 գործարաններ:
Ընկերությունը դեկտեմբերի 24-25-ին կփակի Կյուսյու կղզում գտնվող իր գործարանը և կդադարեցնի Այչի ֆաբրիկայի հոսքագծի գորխունեությունը: Դրանից բացի մեկ օրով` դեկտեմբերի 25-ին, կդադարեցվի նաև Տոկիոյում գնտվող գործարանի գործունեությունը:
Վերոնշյալ բոլոր գործարանները արտադրում են թանկարժեք մոդելներ ինչպիսիք են FJ Cruiser. Lexus IS, ES և RX. Toyota Harrier և Highlander: Ընկերության կողմից դեռևս տեղեկություն չկա թե ինչ միջոցներ կխնայվեն սույն քայլերի հետևանքով: Հայտնի է, որ ընկերությունը Ճապոնիայում ունի մոտ 69 հազար աշխատակից: Հայտնի է դարձել նաև, որ ընկերությունը մինչև 2009թ.-ի մարտի վերջ պատրաստվում է աշխատանքից ազատել 3000 պայմանագրային աշխատակիցների: