WASHINGTON MUTUAL-Ը ԿԿՐՃԱՏԻ 9200 ԱՇԽԱՏԱԿՑԻ
JPMorgan Chase & Co բանկը, որը վերջերս գնեց Washington Mutual սննկացած բանկը, պատրաստվում է Washington Mutual-ում 9200 աշխատակցի կրճատել: Նրանցից 4 հազարը աշխատանքից կազատվեն հունվարի վերջին, մնացած 5.2 հազարը աշխատանքից կազատվեն 2009թ.-ի վերջին:
JPMorgan-ը խոստացել է կրճատվողների երկրորդ խմբին մինչև կրճատումը վճարել 2 անգամ ավելի աշխատավարձ: Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Washington Mutual բանկում աշխատում էին 43 հազար աշխատակից: