ԱՇԽԱՐՀԻ ԲՈՐՍԱՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ԵՐԵԿՎԱ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄԻՑ
Աշխարհի բորսաները երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներում հիմնականում աճել են: Հիմնակում աճի խթան են հանդիսացել այն տեղեկությունները, որ միանգամից մի քանի երկրների կենտրոնական բանկեր ճգնաժամին դիմագրավելու համար պատրաստվում են իջեցնել հիմնական տոկոսադրույքները:
ԱՄՆ հիմնական ինդեքսները մասնակիորեն վերականգնվել են դեկտեմբերի 1-ի ռեկորդային անկումից հետո: Dow Jones-ը աճել է 3.31%-ով և կազմել է 8419 կետ, Nasdaq-ը աճել է 3.12%-ով և կազմել է 1450 կետ և S&P 500 աճել է 3.99%-ով և կազմել է 849 կետ: Օրվա ընթացքում ամենամեծ աճը գրանցել են General Electric ընկերությունը` 13.79% և Citigroup բանկը` 12%:
վրոպայում աճ է գրանցվել 14 բորսաներում: Մասնավորապես բրիտանական FTSE-ն աճել է 1.41%-ով և կազմել է 4123 կետ, գերմանական DAX-ը աճել է 3.12%-ով և կազմել է 4532 կետ ր ֆրանսիական CAC40-ը աճել է 2.35 կետով և կազմել է 3153 կետ: