TELECOM ITALIA-Ն ԿԿՐՃԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 5%-ԻՆ
Իտալիայի առաջատար և Եվրոպայի 5-րդ հեռահաղորդակցական ընկեությունը` Telecom Italia-ն (TIM) պատրաստվում է աշխատանքից ազատել 4000 աշխատակիցների: Սույն կրճատումները տեղի կունենան 2009-11թթ.-ներին: Այսպիսով ընկերության աշխատակազմը կկրճատվի 5%-ով:
Ընկերությունը սույն քայլին դիմել է պարտքերը կրճատելու համար: 2008թ.-ի նոյեմբեր ամսի դրությամբ ընկերության պարտքերի թիվը կազմում է 44 միլիարդ դոլար: Սույն կրճատումներով ընկերությունը ցանկանում է խնայել 2.54 միլիարդ դոլար:
Կրճատումներից բացի ընկերությունը պատրաստվում է վաճառքի հանել հեռահաղորդակցության ոլորտին չառնչվող իր ակտիվները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 3.82 միլիարդ դոլար: