GOLDMAN SACHS-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԲԱՆԿ ԲԱՑԵԼ
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Goldman Sachs բանկը պատրաստվում է գործարկել ինտերնետային բանկի նախագիծ: Պարբերականը նշում է, որ այսպիսով բանկը փորձում է ավելացնել տրամադրվող ծառայությունների քանակը:
Հիշեցնենք, որ Goldman Sachs բանկը ֆինանսական ճգնաժամի պատճառով փոխոց իր կարգավիճակը և անկախ ներդրումային բանկից դարձավ բանկային հոլդինգ: Goldman Sachs-ը ճգնաժամի պատճառով արդեն աշխատանքից ազատել է 1500 աշխատակցի և խատրաստվում է կրճատել ևս 3000-ի: Որոշ մասնագետների կարծիքով այս տարվա վերջին եռամսյակի տվյալներով բանկի վնասները կկազմեն մոտ 2 միլիարդ դոլար: