
HSBC ԲԱՆԿԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Bloomberg-ը հայտնում է, որ բրիտանական HSBC Holdings բանկը պատրաստվում է 2009թ.-ին 20%-ով ավելացնել հիպոթակային վարկավորման համար նախատեսված միջոցները:
Երեկ բանկից նաև հայտնել էին, որ պատրաստվում են փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար 5 միլիարդ դոլար հատկացնել և նշել էին, որ միջոցները հատկացվում են բանկի կողմից և պետական աջակցության կարիք բանկը չունի:
Նշենք, որ հոկտեմբեր ամսին բրիտանական բանկերի կողմից հաստատված հիպոթեկային վարկերի քանակը եղել է 32 հազար, համեմատության համար նշենք, որ 2007թ.-ին ամսեկան միջինը 104 հազար վարկ էր տրամադրվում:
Հիշեցնենք, որ HSBC-ն Եվրոպայի խոշորագույն բանկն է, այն իր գործունեությունն է ծավալում աշխարհի 85 երկրներում: