POLAROID-Ը ՍՆՆԿԱՑԵԼ Է
Ամերիկյան հանրահայտ Polaroid ընկերությունը, որը ժամանակին հայտնի դարձավ իր ակնթարթային ֆոտոնկարների տեխնոլոգիաներով, օգտվելով ԱՄՆ սննկացման մասին օրենքի 11-րդ հոդվածի ընդձեռնած հնարավորություններից հայտարարել է իր սննկացման մասին:
Հայտարարության մեջ ասվում է, որ ընկերության կողմից իրեն սնանկ համարելու պատճառը Petters Group Worldwide ընկերության, որը 2005թ.-ից հանդիասնում է Polaroid-ի սեփականատերը, նախագահ Թոմ Պետտերսի դեմ հարուցված քրեական գորրծն է: Նշենք, որ ԱՄՆ դաշնային դատախազությունը Պետտերսին մեղադրում է 2 միլիարդ դոլար ծավալի խարդախության մեջ: Ամեն դեպքում ընկերության հաճախորդներին վերոնշյալ գործընթացները ոչ մի կերպ չեն առնչվի: Ընկերությունը կշարունակի