ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 12%-ՈՎ
Հունվարի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքներում համաշխարհային շուկաներում գրանցվել է նավթի գների զգալի նվազում: Նյու-Յորքի NYMEX բորսայում նավթի WTI տեսակի գինը նվազել է 12%-ով կամ 5.95 դոլարով և կազմել է 43.23 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 4.67%-ով և կազմել է 45.86 դոլար մեկ բարելի դիմաց:
Նավթի գների սույն անկումը վերլուծաբանները բացատրում են ԱՄՆ-ում նավթի պահուստների ծավալի աճով: