BANK OF AMERICA ԲԱՆԿԸ ՎԱՃԱՌԵԼ Է ԻՐ ՈՒՆԵՑԱԾ CHINA CONSTRUCTION ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏՄՈՍԵՐԸ
Բլումբերգը հայտնում է, որ Bank of America բանկը 2.8 միլիարդ դոլար է ստացել իրեն պատկանող China Construction բանկի բաժնետոմսերի վաճառքից: Նշենք, որ China Construction բանկը կապիտալիզացիայով աշխարհի երկրորդ բանկն է համարվում: Bank of America-յի սույն քայլը բացատրվում է նրանով, որ բանկը 33 միլիարդ դոլարով Merrill Lynch ներդրումային բանկը գնելուց հետո միջոցների կարիք ունի:
Հիշեցնենք, որ 2008թ.-ի ընթացքում, պայմանավորված ֆինանսատնտեսկան ճգնաժամով, China Construction բանկի բաժնետոմսերի գինը նվազել է 36%-ով: Սակայն ինչպես և այլ չինական բանկերը China Construction-ը նույնպես բավական կայուն բանկ է համարվում և ավելի լավ է դիմակայում ճգնաժամին քան արևմտյան բանկերը: