MARKS & SPENCER ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Բրիտանական Marks & Spencer խանութների ցանցից հայտնել են, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով պատրաստվում են փակել 27 խանութներ:
Խանութների ցանցի վաճառքների ծավալը 2008թ.-ի ընթացքում նվազել են 7.1%-ով և ընկերությունը վերոնշյալ քայլով ցանկանում է նվազեցնել ծախքերը: Marks & Spencer-ում նաև պատրաստվում են աշխատանքից ազատել 1230 աշխատակցի:
Սույն քայլերի հետևանքով ընկերությունը պատրաստվում է խնայել 261-ից 300 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ Marks & Spencer-ը Մեծ Բրիտանայում հագուստի վաճառքի առաջատարն է: Ընկերությունը ունի նաև մթերային խանութները: Ընդհանուր առմամբ ընկերության խանութների թիվը կազմում է 840: Marks & Spencer-ի զուտ շահույթը 2008թ.-ի ընթացքում կազմել է 1 միլիարդ ֆունտ: