DELL-Ը ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿԿՐՃԱՏԻ 1900 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Bloomberg-ը հայտնում է, որ աշխարհում համակարգիչների արտադրության ոլորտում երկրորդը համարվող Dell ընկերությունը Իռլանդիայում գտնվող իր գործարանից պատրաստվում է կրճատել 1900 աշխատակիցների: Սույն կրճատման հիմնական պատճառը ֆինանսատնտեսական ճգնածամի պայմաններիում ծախսերի կրճատումն է: Կրճատումներից բացի Dell-ը պատրաստվում է վերոնշյալ գործարանի արտադրության որոշ մասը տեղափոխել Լեհաստանում գտնվող գործարանը:
Dell-ի իռլանդական Լիմերիկ քաղաքում գտնվող Գործարանը բացվել է դեռևս 18 տարի առաջ, գործարանում աշխատում են 4.3 հազար աշխատակից: Հիշեցնենք, որ 2008թ.-ի ընթացքում ընկերության եկամուտ նվազել է 6%-ով և կազմել է 2.13 միլիարդ դոլար:
Dell ընկերությունը հիմնադրվել է 1984թ.-ին: Ընկերությունը հիմնականում զբաղվում է սերվերների, աշխատանքային կայանների, ցանցային սարքերի, համակարգիչների և նոթբուքերի արտադրությամբ: Ընկերության տնօրենների խորհուրդի նախագահն է Dell-ի հիմնադիր Մայքլ Դելլը: