ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՎԵՐԱՀՍԿԻ LLOYDS BANKING GROUP ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 43.4%-Ը
Ռոյթեր գործակալությունը հայտնում է, որ Բրիտանիայի կառավարությունը կվերահսկի Halifax Bank of Scotland (HBOS) և Lloyds TSB բանկերի միաձուլման հետևանքով ստեղծված նոր բանկի բաժնետոմսերի 43.4%-ը:
Մնացած բաժնետոմսերի 20%-ը կպատկանի Halifax Bank of Scotland բանկի բաժնետերերին, իսկ 36.5%-ը Lloyds TSB բանկի բաժնետորերին: Հիշեցնենք, որ Halifax Bank of Scotland-ի բաժնետերերը դեկտեմբերի 12-ին իրենց համաձայնությունն էին տվել բանկը Lloyds TSB-ին վաճառելու համար: Սույն բանկերի միաձուլումը նշանակում է, որ ստեղծվում է Մեծ Բրիտանական ամենամեծ բանկը, որը կսպասարկի 38 միլիոն հաճախորդների և կունենա 3000 բաժանմունք: Բանկի աշխատակիցների քանակը կհասնի 145 հազարի: