ՆՅՈՒ-ՅՈՐՔՈՒՄ ՎԵՐՋԻՆ 5 ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱՎԹԸ ԷԺԱՆԱՑԵԼ Է 20%-ՈՎ
Հունվարի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում Նյու-Յորքի NYMEX բորսայում գրանցվել է WTI տեսակի նավթի գնի անկում: Նշենք, որ սույն անկումը արդեն շարունակվում է 5-րդ օրը անընդմեջ: Գների անկումը պայմանավորված է ներդրողների մոտ եղած կասկածներով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով վառելիքի պահանջարկը գնալով նվազում է:
Այսպիսով, երեկ WTI տեսակի նավթի գինը նվազել է 3.11%-ով և կազմել է 36.42 դոլար մեկ բարելի դիմաց: Պետք է նշել, որ Լոնդոնում գրանցվել է հակառակ արդյունքը և Brent տեսակի նավթի գինը թանկացել է 1.28%-ով և կազմել է 43.46 դոլար մեկ բարելի դիմաց: