ԲԱՆԿԻՐՆԵՐ ԱՆԳԼԵՐԵՆ ՄԻ ՍՈՎՈՐԵՔ
France Presse-ը հայտնում է, որ Իտալիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջուլիո Տրեմոնտին (Giulio Tremonti) հայտարարել է, որ Իտալիայի բանկային համակարգը մնացած երկրների հետ համեմատած ավելի քիչ տուժեց ֆինանսական ճգնաժամից նաև այն պատճառով, որ Իտալացի բանկիրներից շատ քչերն են տիրապետում անգլերեն լեզվին:
Ֆրանսիական Les Echos թերթին տրված հարցազրույցում նախարարը ասել է, որ նաև այն պատճառով, որ Իտալացի բանկիրները անգլերեն չեն խոսում Իտալիայի բանկային համակարգը քիչ է կապված արտաքին աշխարհի հետ: Այդ իսկ պատճառով դեռևս ոչ մի իտալական բանկ չի դիմել երկրի կառավարությանը օգնության խնդրանքով:
Նշենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնական հարվածը կրեցին Ամերիկյան և Եվրոպական բանկերը: Եվրոպական բանկերից հիմնականում տուժեցին Բրիտանական բանկերը:
Նախարարը ամեն դեպքում ավելացրել է, որ երկրի բանկային համակարգի կայունությունը չի նշանակում, որ ճգնաժամը կշրջանցի Իտալիան: Նշենք, որ 2008թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքում Իտալիայի ՀԱԱ-ը կրճատվել է 0.5%-ով: