ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՊՂՆՁԱԶՈՒԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ 10%-ՈՎ ԿԿՐՃԱՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Հարավկորեական LS–Nikko Copper պղնաձաձուլական գործարանը, որը իր հզորություններով աշխարհում գրավում է երկրորդ տեղը, պղնձի պահանջարկի նվազման պատճառով, որը հետևանք է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, պատրաստվում է 10%-ով կրճատել արտադրանքի ծավալները:
LS–Nikko Copper ընկերությունը հանդիսանում է հարավկորեական LS Corporation կորպորացիայի և ճապոնական Nippon Mining & Metals, Mitsui Mining & Smelting ու Marubeni ընկերությունների համատեղ ձեռնարկությունը:
Նշենք, որ վերջին անգամ գործարանը նմանատիպ քայլի դիմել է ավելի քան 5 տարի առաջ, երբ արտադրանքի ծավալները կրճատվեցին տարեկան 25 հազար տոննայով: