ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆԴԵՔՍԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃ
Եվրոպական արժեթղթերի շուկաներում չորորդ շաբաթն անընդմեջ գները շարունակում են աճել: Swedbank A-ի և Credit Suisse Group AG-ի արժեթղթերի գներն ընդհանուր առմամբ աճել են մոտ 11℅-ով, իսկ խոշորագույն ավտոմեքենա արտադրող BMW ընկերության արժեթղթերի գներն աճել են 17℅-ով:
G20 երկրների այն որոշումը, որը վերաբերում են համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով պետական կարգավորման մակարդակի ավելացմանը, իր ազդեցությունն ունեցավ արժեթղթերի շուկայում գների բարձրացման վրա, մասնավորապես Stoxx 600 աճել է 5,1℅-ով և հասել 196,17 կետի, բիրտանական FTSE 100 ինդեքսն աճել է 304℅-ով, գերմանական DAX-ն ապահովել է 4,3℅ աճ, ֆրանսիական CAC 40 աճել է 4,2℅-ով, իսկ Stoxx Automobiles & Parts Index եվրոպական ինդեքս աճել է 9,3℅-ով: