ՔԸՐՔ ՔՐՔՈՐՅԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ԽԱՂԱՏՆԵՐԸ
MGM Mirage ընկերությունը վարձել է Morgan Stanley բանկին, որ վերջինս բանակցություններ վարի ընկերությանը պատկանող որոշ խաղատների հավանական գնորդների հետ: Ընկերությունը նպատակ ունի վաճառել Las Vegas–ից դուրս գնտվող որոշ խաղատներ , մասնավորապես MGM Grand Detroit-ը Միչիգանում և Biloxi”s Beau Rivage-ը Միսիսիպիում:
Միլիարդատեր Քըրք Քըրքորյանին (Kirk Kerkoryan) պատկանող ընկերությունը ֆինանսավորման կարիք ունի և վաճառքի արդյունքում ստացված գումարով նախատեսվում է ծածկել բոլոր պարտքերը, ինչպես նաև ներդրումներ կատարել Dubai World DBWLD.UL ( CityCenter)-ի հետ համատեղ ծրագիրում: Նշենք, որ CityCenter ծրագիրի իրականացումը նախատեսում է նոր համալիրի բացում Las Vegas Strip-ում մինչև այս տարվա վերջ, և MGM Mirage ընկերությունն անցյալ շաբաթ $200 միլիոն ներդրում է է կատարել` ծրագրի հետագա շինարարությունը շարունակելու նպատակով: