IBM-Ի ԵՎ SUN-Ի ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ ՁԱԽՈՂՎԵՑ
IBM ընկերությունը դեռևս անցյալ ամիս սկսել էր բանակցություններ վարել Sun ընկերության հետ` վերջինիս բաժնետոմսերի 89% ձեռք բելելու նպատակով: Սկզբնապես մեկ բաժնետոմսի գինը սահմանվել էր $9.55, սակայն անցյալ շաբաթ IBM ընկերությունը մեկ բաժնետոմսի համար առաջարկվող գին իջեցրեց մինչև $9.50, ինչի արդյունքում Sun ընկերությունը մերժեց IBM ընկերության առաջակը, որի ընդհանուր արժեքը կազմում էր $7 մլրդ: Այս բանակցությունների ձախողումը, եթե իհարկե դրանք վերջնականապես են ձախողվել, կվնասի Սիլիկոնայի Հովտում գործող Sun ընկերության հետագա գործունեությանը, քանի որ ընկերությունը վերջին շրջանում մեծ կորուստներ է կրել: