ՃԱՊՈՆԻԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ 100 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ:
Ըստ AFP գործակալության Ճապոնիայի ֆինանսների նախարար Կոարու Իոսանոյի հայտարարել է, որ Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է հակաճգնաժամային միջառումների համար հատկացնել երկրի ՀԱԱ-ի մոտ 2%-ը, որը կազմում է մոտ 100 միլիարդ դոլար:
Սա ճապոնիայի կառավարության կողմից ընդունված երրորդ հակաճգնաժամային ծրագրին է: Ենթադրվում է, որ վերոնշյալ միջոցները կհատկացվեն աշխատանքը ժամանակավորապես կորցրած աշխատողներին, վատ ֆինանսական իրավիճակում հայտնված ընկերություններին վարկերի տրամադրմանը և վերջապես միջոցների որոշ մաս կուղղվի հելեոտեխնոլոգիաների զարգացմանը: