ԱՄՆ-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Ապրիլի 6-ին ԱՄՆ-ի ֆոնդային բորսաները փակվել են`գրանցելով ինդեքսների անկում: Dow Jones-ի ինդեքսը կրճատվել է 0,52%-ով` հասնելով 7975,85 կետի, S&P 500 կազմել է 835,48 կետ`կրճատվելով 0,83%-ով, իսկ Nasdaq ինդեքսը, կրճատվելով 0,93%-ով, սահմանվել է 1606,71 կետ:
Ինդեքների անկումը պայմանավորված էր Sun Microsystems ընկերության այն հայտարարությամբ, որ ընկերության բաժնետոմսերի ձեռք բերման բանակցությունները International Business Machines (IBM) Corp. ընկերության հետ դադարեցվել են: