ԱՄՀ-Ն ԳՆԱՀԱՏԵԼ Է «ՎԱՏ» ԱԿՏԻՎՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ
ԱՄՀ-ի (Արժույթի Միջազգային Հիմնադրամ) ուսումնասիրությունների համաձայն բանկերի և ապահովագրական ընկերությունների հաշվում «վատ» ակտիվների ծավալը կարող է հասնել 4 տրիլիոն դոլարի: Նշենք, որ հունվար ամսին ԱՄՀ-ն կանխատեսել էր, որ «վատ» արժեթղթերի ծավալը մինչև տարվա վերջ կկազմի 2.2 տրիլիոն դոլար, իսկ հետագա կանխատեսումների մեջ այդ ցուցանիշը ավելացել է մինչև 3.1 տրիլիոն դոլար: Վերջին ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ մինչև տարվա վերջ «վատ» ակտիվների ծավալը հնարավոր է, որ ավելանա: Capital Economics-ի գլխավոր տնտեսագետ Պոլ Էշվերտի կարծիքով «վատ» ակտիվների ծավալի աճը մեծապես պայմանավորված է հիպոթեկային շուկայում առկա իրադրությամբ: