ՌՈՒՍԱԿԱՆ TOYOTA ԳՈՐԾԱՐԱՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ռուսական Toyota գործարանը, որ տեղակայված է Սանկտ-Պետերբուրգում, մեկ շաբաթյա ընդմիջումից հետո այսօր վերսկսեց արտադրական գործընթացը: Հիշեցնենք, որ գործարանը դադարեցրել էր ավտոմեքենաների արտադրությունը մարտի 30-ից մինչև ապրիլի 6-ը` կապված տնտեսական բարդ իրադրության և շուկայում առկա հիմնախնդիրների հետ: Մեկ այլ խոշոր ավտոարտադրող GM ընկերությանը պատկանող Սանկտ-Պետերբուրգում գտնվող գործարան նույնպես մարտի 30-ից դադարեցրել էր արտադրական գործընթացը, և նախատեսվում է արտադրությունը վերսկսել ապրիլի 13-ից: