ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՆ ԱՆԸՆԴՄԵՋ
Համաշխարհային շուկաներում արդեն երկրորդ օրն անընդմեջ գրանցվում է նավթի գների անկում: Ապրիլի 7-ին աշխարհի առաջատար բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներում նավթի գները նվազել են 1,02-1,90 դոլարով:
Նյու-Յորքի NYMEX բորսայում նավթի WTI տեսակի գինը նվազել է 1,90 դոլարով և կազմել է 48.20 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ Լոնդոնի բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1,02 դոլարով և կազմել է 50,68 դոլար մեկ բարելի դիմաց: