WHIRLPOOL-Ը ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Associated press-ը հայտնում է, որ Whirlpool corporation-ը փակում է Շանհայի իր լվացքի մեքենաների արտադրության գործարանը և Չինաստանում սարքերի արտադրությունը միավորում իր Hisense-Whirlpool համատեղ ձեռնարկության հետ: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այս փոփոխությունների պատճառով Շանհայի գործարանում մոտ 600 աշխատատեղ կկրճատվի, սակայն միևնույն ժամանակ, մինչև 2009թ.-ի վերջը 900 աշխատատեղ կբացվի Hisense-Whirlpool գործարանում: Whirlpool-ի ներկայացուցիչը նաև ասել է, որ Չինաստանի իրենց տարածքային գլխամասերը չեն տուժի այս փոփոխություններից: