PERNOD RICARD-Ը ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ՈՐՈՇ ԱԿՏԻՎՆԵՐ
Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի սեփականատեր Pernod Ricard ընկերությունը Absolut vodka արտադրատեսակի թողարկման իրավունքի ձեռք բերման արդյունքում առաջացած պարտքերի մարման նպատակով 575 մլն դոլարով վաճառում է իրեն պատկանող Wild Turkey bourbon ձեռնարկությունը Campari ընկերությանը, ինչպես նաև Pernod Ricard-ը մտադրություն ունի վաճառել իր արժեզրկված բաժնետոմսերը` ընդհանուր առմամբ 4,3 մլրդ արժողությամբ:
Pernod Ricard-ը, ով հանդիսանում է Absolut, Ricard, Chivas Regal, Jameson, Havana և մի շարք այլ ալկոհոլային բրենդների ստեղծողը, հայտարարել է, որ ընկերության վերաֆինանսավորման նպատակով նախատեսում է ստեղծել հիմնադրամ, որի միջոցները կուղղվեն ընթացիկ խնդիրների լուծմանը:
Նշենք, որ 2008թ. վերջում Pernod Ricard ընկերության պարտքերի ընդհանուր ծավալը կազմել է 17 մլրդ դոլար, իսկ 12 ամիսների ընթացքում բաժնետոմսերի արժեքը կրճատվել է մոտ 40%-ով: