ԱՄՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ֆինանսական ոլորտի աջակցության TARP ծրագրում (Troubled Asset Relief Program) նախատեսում է ընդգրկել նաև կյանքի ապահովագրությամբ զբաղվող որոշ ընկերությունների, որոնք ունեն բանկային հոլդինգի կարգավիճակ: Այս հայտարարության արդյունքում արժեթղթերի գներն աճել են մոտ 10%-ով: Նշենք, որ TARP ծրագրով պետական աջակցության առավել մեծ միջոցներ, ընդհանուր առմամբ 180 մլրդ դոլար, տրամադրվելու է AIG ընկերությանը: